Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
12.10.2012 | 11:47

Արեգակն առավոտյան ծագում է, և նրա լույսը չի պակասում, ինչպես անձրևից հետո կանաչն է բարձրանում երկրի վրա։ Մի՞թե այդպիսին չէ իմ տունը հզոր Աստծու մոտ։ Նա ինձ հետ հավիտենական ուխտ է դրել, որը բոլոր ժամանակներում պետք է պահվի։ Իմ ամբողջ փրկությունն ու իմ ամբողջ կամքը Տերն է։ Անօրենները թող չբողբոջեն. նրանք նման են դուրս գցվող փշերի, որոնք ձեռքով չեն բռնվում, այլ երկաթով ու նիզակի ծայրով են նետվում կրակի մեջ և այրվում են իրենց ամոթից։
Բ թագավորաց
23.4-7

Դիտվել է՝ 1963

Մեկնաբանություններ